«Լյուբէ» խմբի ղեկավար Նիկոլայ Ռաստորգուևը տեղափոխվել է հիվանդանոց
Մշակույթ
13:30 12/09/2015

«Լյուբէ» խմբի ղեկավար Նիկոլայ Ռաստորգուևը տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսական հայտնի «Լյուբէ» խմբի ղեկավար Նիկոլայ Ռաստորգուևը ծանր հիվանդության պատճառով Իսրայելում հոսպիտալացվել է: Այդ մասին ТАСС-ի թղթակցին ասել են Պյատիգորսկի քաղաքապետարանից, որտեղ արտիստը պետք է ելույթ ունենար` քաղաքի 235-ամյակի առթիվ կազմակերպվելիք միջոցառմանը:

««Լյուբէ»-ի համերգը հետաձգվել է», -ասել են քաղաքապետարանից:

Համերգի կազմակերպիչները և հենց ինքը` Ռաստորգուևը ներողություն են խնդրել պատճառած անհանգստության համար:

Placeholder
«Լյուբէ» խմբի ղեկավար Նիկոլայ Ռաստորգուևը տեղափոխվել է հիվանդանոց