Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել Ռոյ Ջոնսին
Աշխարհում
19:11 12/09/2015

Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել Ռոյ Ջոնսին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել ամերիկացի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնս կրտսերին: Համապատասխան հրամանագիրն այսօր հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Բավարարել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու Ջոնս կրտսեր Ռոյ Լևեստայի հայտարարությունը, ով ծնվել է 1969 թ. հունվարի 16-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում»,- նշված է հրամանագրում:

Ջոնսը օգոստոսին Յալթայում ռուսաստանյան քաղաքացիություն ստանալու հայտ է լրացրել, իսկ մինչ այդ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ավելացնենք, որ Ռոյ Ջոնսը 1988 թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է և պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն:

Placeholder
Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել Ռոյ Ջոնսին