Արցախի նախագահ. Արցախի ԶՈՒ մարտունակության բարձրացումը պետության կարևորագույն խնդիրներից է
Քաղաքական
18:05 14/09/2015

Արցախի նախագահ. Արցախի ԶՈՒ մարտունակության բարձրացումը պետության կարևորագույն խնդիրներից է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագծերից մեկը, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին և զինվորների ծառայության ընթացքին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել զինվորներին` երկրի սահմաններն անսասան պահելու, բարձր մարտական ոգի և հայրենասիրություն ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը եղել է և կմնա պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը:

Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի մի խումբ անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Արցախի նախագահ. Արցախի ԶՈՒ մարտունակության բարձրացումը պետության կարևորագույն խնդիրներից է