Այսօր մեռելոց է
Հասարակություն
10:20 14/09/2015

Այսօր մեռելոց է

Այսօր, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Նախօրեին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Այսօր կառավարության որոշմամբ, Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային:

«Խաչվերացի տոնը, որը ժողովուրդն առավել հաճախ անվանում է Սուրբ Խաչ, ժողովրդի գիտակցության մեջ և կենցաղում արմատավորված է ու նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր: Ավանդույթի ուժով ամեն տարի մարդիկ տոնին հաջորդող երկուշաբթի օրը գնում են գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների: Սա է պատճառը, որ սեպտեմբերի 14-ը՝ տոնին հաջորդող երկուշաբթի օրը, հայտարարվում է ոչ աշխատանքային»,-այդ նիստում ասել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախորդող հրապարակումներ՝
Երկուշաբթին ոչ աշխատանքային օր է
Գագիկ Մակարյանը դժգոհ է մեռելոցի օրը ոչ աշխատանքային դարձնելու որոշումից
Խաղողօրհնեքին հաջորդող մեռելոցը աշխատանքային է, Խաչվերացինը՝ ոչ

Placeholder
Այսօր մեռելոց է