Էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին. Աշոտյան
Կրթություն, գիտություն
15:18 15/09/2015

Էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին. Աշոտյան

Կարևոր է հայաստանյան գիտական հանրույթի լիարժեք ինտեգրումը համաշխարհային գիտական հանրույթին: Այս մասին նշել է աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ նախօրեին ԵՀ գիտության, հետազոտությունների և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի հետ հանդիման ժամանակ:

Այս առումով, ըստ նախարարի, էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին:

«Այն Հայաստանի գիտության առջև կբացի նոր հեռանկարներ և հնարավորություն կտա հայկական գիտական ներուժին դրսևորելու իր բոլոր կարողությունները», - ասել էԱրմեն Աշոտյանը:

Եվրահանձնակատարն առանձնահատուկ նշել է Հայ գիտնականների և գիտական կենտրոնների պատմության և թողած հարուստ ժառանգության մասին, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Լինելով պորտուգալացի Կարլոս Մոեդասը հիշել է պորտուգալահայ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանին, ով մեծ ներդրումներ է ունեցել Պորտուգալիայի գիտության զարգացման գործում:

ԿԳՆ հաղորդմամբ՝ Արմեն Աշտոյանը ներկայացրել է Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, գիտության, հետազոտությունների և նորարարության ոլորտում զարգացման հիմնական ուղղությունները, առկա հնարավորությունները, հիմնական մարտահրավերները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեել են «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի մասնակցության, եվրոպական տարբեր քաղաքներում գոյություն ունեցող հայագիտական կենտրոններին աջակցություն և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նախորդող հրապարակում՝
Աշոտյան. Հայաստանում բարեփոխումների ընթացքը չի դանդաղի
 

Placeholder
Էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին. Աշոտյան