ՀԱՊԿ-ը աջակցում և միանում է ՄԱԿ հովանու ներքո իրականացվող միջազգային խաղաղարար գործունեությանը
Քաղաքական
15:02 15/09/2015

ՀԱՊԿ-ը աջակցում և միանում է ՄԱԿ հովանու ներքո իրականացվող միջազգային խաղաղարար գործունեությանը

ՀԱՊԿ-ը աջակցում և միանում է ՄԱԿ հովանու ներքո իրականացվող միջազգային խաղաղարար գործունեությանը: «Ռիա Նովոստի» լրատվական գործունեության փոխանցմամբ, այս մասին նշվում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ամփոփիչ հայտարարության մեջ:

«ՀԱՊԿ անդամ երկրները դիտարկում են կառույցի խաղաղապահական ներուժի զարգացումը որպես նրա գործունեության հեռանկարային ուղղություն և աջակցում են ՄԱԿ հովանու ներքո միջազգային խաղաղապահական գործունեությանը միանալու գործընթացին»,- նշվում է հայտարարության մեջ:

Շեշտվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները կշարունակեն աջակցել միջազգային ահաբեկչության ծայրահեղության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված միջազգային հանրության ուժերի միավորմանը:

Placeholder
ՀԱՊԿ-ը աջակցում և միանում է ՄԱԿ հովանու ներքո իրականացվող միջազգային խաղաղարար գործունեությանը