Սահմանադրության նախագծի քննարկումը Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի ուղիղ եթերով
Քաղաքական
16:22 15/09/2015

Սահմանադրության նախագծի քննարկումը Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի ուղիղ եթերով

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերով հեռարձակելու է Ազգային ժողովի նիստերը, որի ընթացքում շարունակվելու են Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ այսօր մեկնարկած քննարկումները: Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք` այսօր նիստի մեկնարկին  նախագծի քննարկումը Հանրային հեռուստաընկերությամբ ուղիղ եթերով հեռարձակելու պահանջ էր ներկայացրել ԱԺ ՀԱԿ խմբակցությունը: 

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն էլ քիչ առաջ հայտարարություն տարածեց,  ըստ որի. «Հաշվի առնելով Սահմանադրական բարեփոխումների նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման հարցում, կարևորելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումների դերը և ընդունելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հորդորը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է կայացրել սեփական խնայողությունների հաշվին կազմակերպել և ս.թ. սեպտեմբերի 16-ից իրականացնել ՀՀ Ազգային ժողովում սահմանադրական քննարկումներին նվիրված նիստերի ուղիղ հեռարձակումը Հանրային հեռուստաընկերության եթերում»:

Placeholder
Սահմանադրության նախագծի քննարկումը Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի ուղիղ եթերով