Աշխարհում կա 100 մեծ և փոքր Հայաստան. Էդվարդ Նալբանդյան
Քաղաքական
13:34 15/09/2015

Աշխարհում կա 100 մեծ և փոքր Հայաստան. Էդվարդ Նալբանդյան

«Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, սակայն մենք չենք հրաժարվում համագործակցել Եվրոպական միության երկրների հետ բոլոր հնարավոր ոլորտներում»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը «BBC»-ի ռուսական ծառայությանը տված ընդգրկուն հարցազրույցի  ժամանակ:

«Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումը` ԵՄ-ի հետ համագործակցության հարցերի շուրջ: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, և մենք պատրաստ ենք համագործակցել ԵՄ-ի հետ բոլոր հնարավոր ոլորտներում՝ հաշվի առնելով, սակայն, այն պարտավորությունները, որոնք հայաստանը ունի այլ ինտեգրացիոն գործընթացներում»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը։

Արտգործնախարարի խոսքով` Հայաստանը հետաքրքրված է նաև այլ ինտեգրացիոն գործընթացներով։

«Մենք պատրաստ ենք առավելագույնս զարգացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ բոլոր այն ոլորտներում, որոնք չեն հակասում Հայաստանի շահերին և ԵՏՄ-ի կազմում աշխատանքներին»,-ասել է նա։

Լրագրողի հարցին, թե որ հարաբերություններն են առաջին տեղում, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ լինելով ԵՏՄ անդամ, հաշվի առնելով այդ պարտավորությունները՝ Հայաստանը կզարգացնի հարաբերությունները նաև մյուս կողմերի հետ. «Պետք է ընդգծեմ, որ ԵՄ 28 երկրներից յուրաքանչյուրի հետ մենք ունենք սերտ բարեկամական, իսկ երբեմն էլ՝ եղբայրական հարաբերություններ։ Այդ երկրներից շատերում ապրում են հայ համայնքներ, որոնք կապող օղակ են այդ երկրների և Հայաստանի միջև։ Ընդհանրապես, մեր ժողովրդի 2/3-րդն ապրում է աշխարհի 100 երկրներում։ Այդ պատճառով էլ կա ոչ թե մեկ փոքրիկ Հայաստանը այս աշխարհագրական դիրքում, այլ 100 փոքր և մեծ Հայաստաններ՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Դա մեր առավելություններից մեկն է»։

Նախորդող հրապարակումներ՝
ԵՏՄ-ին` ՀՀ-ի և Ղրղզստանի անդամակցությունը լավ հնարավորություն է բացում երկու երկրների համար. նախարարներ
Տաջիկստան կմեկնի նաև Նալբանդյանը
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

Placeholder
Աշխարհում կա 100 մեծ և փոքր Հայաստան. Էդվարդ Նալբանդյան