Է.Նալբանդյանը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնայնությունները
Քաղաքական
10:22 15/09/2015

Է.Նալբանդյանը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնայնությունները

Դուշանբեում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ ԱԱԽ-ն ներկայացնում էր Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։

Նիստին հավանություն է տրվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված շուրջ երկու տասնյակ փաստաթղթերի նախագծերին։

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

Նիստի ընթացքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնայնությունները։

Հանդիպման արդյունքներով ստորագրվել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր։

Նիստի ավարտին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհդրում, պաշտպանության նախարարների խորհրդում և անվտանգության խորհուդների քարտուղարերի կոմիտեում նախագահսությունը փոխանցվել է Հայաստանին։

Նախորդող հրապարակումներ՝
ԵՏՄ-ին` ՀՀ-ի և Ղրղզստանի անդամակցությունը լավ հնարավորություն է բացում երկու երկրների համար. նախարարներ
Տաջիկստան կմեկնի նաև Նալբանդյանը
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

Placeholder
Է.Նալբանդյանը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնայնությունները