Աշոտյան. Բուհական ինքնավարություն չի նշանակում բուհական անկախություն
Կրթություն, գիտություն
11:31 16/09/2015

Աշոտյան. Բուհական ինքնավարություն չի նշանակում բուհական անկախություն

Բուհական ինքնավարությունը չի նշանակում բուհական անկախություն: Նման կարծիք է հայտնել աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԵՄ Տեմպուս «Կայուն և ինքնավար բարձրագույն կրթական համակարգերի խթանումը Արևելյան հարևանության տարածքում» (ATHENA) ծրագրի եզրափակիչ միջոցառման ժամանակ:

«Միգուցե անկախությունը պետական մարմիններից ավելանում է, սակայն զուգահեռաբար ավելանում է կախվածությունը մյուս շահառուներից՝ ուսանողներ, ծնողներ, քաղաքացիական հասարակություն և այլն: Այլ կերպ ասած միակենտրոն կախվածությանը պետք է գա փոխարինելու բազմակենտրոն կախվածությունը»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, բուհերի ինքնավարությունը մեծապես կախված է բուհերի ֆինանսական կայությունից: Ինչպես պետությունը, այնպես էլ մյուս շահառուները պետք է անեն հնարավորը՝ ապահովելու բուհերի ֆինանսական կայունությունը, ինչն իր հերթին կապահովի բուհերի ինքնավարության առավել բարձր մակարդակ:

ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ծրագրի եռամյա գործունեության հիմնական նպատակը բուհական ինքնավարության ապահովման առկա մեխանիզմների վերլուծությունը, քարտեզագրումն ու ազգային նախարարություններին առաջարկությունների ներկայացումն է:

Placeholder
Աշոտյան. Բուհական ինքնավարություն չի նշանակում բուհական անկախություն