Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, ՀՀ ԶՈՒ-ն իր առջև դրված խնդիրները լիարժեք կատարում է:
«Մենք մեր առջև դրված խնդիրներն այսօր իրականացնում ենք, իրականացնելու ենք նաև պաշտպանության ու հակահարձակողական խնդիրներ իրականացնելու ժամանակ»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարարը:
Նախարարը նշեց, որ ադրբեջանակն կողմը սկսել է կրակել խոշոր տրամաչափի զենքերից:
«Իրենք հիմա բարձրացրել են տրամաչափը, կրակում են ականանետերից՝ 60մմ, 82 մմ, 120 մմ-անոց: Վերջին օրերին կրակոցների թիվը քչացել է, մեր կողմից լիարժեք պատասխաններ տրվել են»,-ասաց Ս. Օհանյանը: