ՎՊՄՀ-ի մանկավարժության ֆակուլտետի դեկանը ԱԺ պատվո մեդալի է արժանացել
Կրթություն, գիտություն
17:34 16/09/2015

ՎՊՄՀ-ի մանկավարժության ֆակուլտետի դեկանը ԱԺ պատվո մեդալի է արժանացել

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի և բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանին: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով նրան և կարևորելով մանկավարժի դերը հայ իրականության մեջ՝ Ազգային ժողովի նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ մանկավարժական գործունեության ընթացքում:
 

Placeholder
ՎՊՄՀ-ի մանկավարժության ֆակուլտետի դեկանը ԱԺ պատվո մեդալի է արժանացել