2016 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումների փաստաթուղթը կներկայացվի ԱԺ
Քաղաքական
17:22 18/09/2015

2016 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումների փաստաթուղթը կներկայացվի ԱԺ

Կառավարությունում ավարտվել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները:

Այսօր «ՀՀ 2016թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի, Ֆինանսների, Տրանսպորտի և կապի, Պաշտպանության, Կրթության և գիտության, Առողջապահության, Արդարադատության, Երևանի քաղաքապետարանի, Ազգային անվտանգության խորհրդի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և կառավարությանն առընթեր մյուս մարմինների, Վերահսկիչ պալատի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վիճակագրական ծառայության պետական կոմիտեի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարները: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Բոլոր գերատեսչությունների հետ 2016 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկումների արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու փաստաթուղթը և ներկայացվելու է Ազգային ժողով:

Նախորդող հրապարակում՝
2016 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները մեկնարկել են


 

Placeholder
2016 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումների փաստաթուղթը կներկայացվի ԱԺ