«Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը
Քաղաքական
09:45 18/09/2015

«Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը

Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք, նախօրեին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև հրաժարվում խմբակցության ղեկավարի պաշտոնից:

«Մամուլից ենք տեղեկացել պարոն Հակոբյանի որոշման և դրա ձևակերման մասին։ Ցավում ենք, բայց նաև հարգանքով ենք վերաբերվում։ Առայժմ այլ բան չունենք ասելու: Շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ: «Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը»,- գրել է նա:

Նախորդող հրապարակումներ՝
«Ավելին չեմ կարող ասել». Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Հակոբյանը լքեց «Ժառանգություն» կուսակցությունը

Placeholder
«Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը