Հայաստանին ձեռնտու է ռուբլով առևտուր կատարել, քանի որ ունենք ռուբլու ավելցուկ. տնտեսագետ (տեսանյութ)
Քաղաքական
16:06 18/09/2015

Հայաստանին ձեռնտու է ռուբլով առևտուր կատարել, քանի որ ունենք ռուբլու ավելցուկ. տնտեսագետ (տեսանյութ)

Ռուսաստան-Հայաստան առևտրային հարաբերություններում ռուբլով առևտուր անելու Հովիկ Աբրահամյանի առաջարկը պայմանավորված է Հայաստանում ռուբլու ավելցուկով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ 2013թ-ին Հայաստանը ստացել է 1.5 մլրդ ռուբլու տրանսֆերտներ, սակայն այդքանի արտահանում Ռուսաստան, կամ ներմուծում Ռուսաստանից չի իրականացրել։

«Այսինքն՝ տնտեսագիտորեն, ֆինանսական և բոլոր առումներով այսօր Հայաստանին ձեռնտու է, որպեսզի անցնենք ռուբլով վճարումներ կատարելուն, քանի որ մենք ռուբլու խնդիր չունենք, ունենք ռուբլու ավելցուկ»,- ընդգծեց տնտեսագետը:

Վ. Խաչատրյանը խնդիր է համարում այն, որ կառավարության համար իրավիճակային լուծումներն են առաջնային դարձել: Ուստի, հենց այս համատեքստում պետք է բացատրել վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը:

Միաժամանակ տնտեսագետն ասաց, որ Ռուսաստանին ձեռք չի տալիս Հայաստանի հետ առևտրական հարաբերություններում ռուբլով կամ դրամով առևտուր կատարել: Վ.Խաչատրյանը նշեց, որ վարչապետի՝ Ռուսաստանի հետ ռուբլով առևտրին անցնելու մասին հայտարարությունն անսպասելի էր, քանի որ ԵՏՄ տնտեսական շրջանակներում նմանատիպ հայտարարությունները նախնական քննարկումներ են պահանջում, իսկ քննարկումներ չեն եղել:

«Ռուսաստանն այդ հայտարարությանը չի արձագանքել և պարզ է, որ Հայաստանի հետ ռուբլով առևտրին չի անցնի»,- ասաց նա:
 

Placeholder
Հայաստանին ձեռնտու է ռուբլով առևտուր կատարել, քանի որ ունենք ռուբլու ավելցուկ. տնտեսագետ (տեսանյութ)