ԱԺ նախագահի մասին ընդդիմադիրների դժգոհությունն առաջացրած դրույթը հանվել է Սահմանադրության նախագծից
Քաղաքական
20:20 18/09/2015

ԱԺ նախագահի մասին ընդդիմադիրների դժգոհությունն առաջացրած դրույթը հանվել է Սահմանադրության նախագծից

Սահմանդրության փոփոխությունների նախագծում այն դրույթը, ըստ որի, Ազգային ժողովի նախագահը ընտրվում է իր լիազորությունների ամբողջ ժամկետով, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հանելու է Նախագծի տեքստից: Այդ մասին այսօր քննարկման ժամանակ եզրափակիչ խոսքում հայտարարեց Սահամանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հիմա մենք դա հանում ենք, և Ազգային ժողովի նախագահը ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ և կարող է փոփոխվել, եթե կորցնում է իր վստահությունը Ազգային ժողովում», -հավելեց Պողոսյանը:

Նշենք, որ այս դրույթը Նախագծի ընդդիմախոսների, հատկապես ՀԱԿ-ի դժգոհությունն էր առաջացրել, և նրանք հայտարարում էին, թե փորձ է արվում ստեղծել Ազգային ժողովի գերհզոր նախագահ:

«Մտածեք թե այս դեպքում ինչ տեսություններ պետք է հորինվի, որպեսզի ապացուցվի այն թեզը, որ ԱԺ նախագահն է ղեկավարելու երկիրը», -դիմելով այս դրույթի ընդդիմախոսներին` հավելեց Պողոսյանը:

Placeholder
ԱԺ նախագահի մասին ընդդիմադիրների դժգոհությունն առաջացրած դրույթը հանվել է Սահմանադրության նախագծից