ԿԳՆ. Հանրակրթական դպրոցներում ներդրվելու է ուսուցչի օգնականի ինստիտուտը
Կրթություն, գիտություն
16:25 19/09/2015

ԿԳՆ. Հանրակրթական դպրոցներում ներդրվելու է ուսուցչի օգնականի ինստիտուտը

Հայաստանում նախատեսվում է կիրառել երեխայի կրթական կարիքների արձագանքման եռաստիճան համակարգ:

ԿԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի «Հանրակրթության մեջ համընդհանուր ներառական կրթության անցման անհրաժեշտությունը, առկա խնդիրները և գործընթացները» թեմայով ընդլայնված նիստի ժամանակ նշվել է, որ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան հանրակրթական դպրոցում, տարածքային և հանրապետական կենտրոններում:

ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվելու է ուսուցչի օգնականի ինստիտուտը, որոնց թիվը որոշվելու է տվյալ դպրոցներում սովորղների 10 տոկոսի հաշվարկով:

«Մեր խնդիրն է` կրթության միջոցով հասարակությանը վերադարձնել իր բոլոր պոտենցիալ անդամներին՝ բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ խնդիրների պատճառով դարձել են հասարակությունից զատված անդամներ»,-իր խոսքում նշել է կոլեգիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, այս ուղղությամբ թեև օր ենսդրական մակարդակում կատարվել է հսկայածավալ աշխատանք, սակայն գաղտնիք չէ, նաև, որ այս գործում մենք բախվում ենք բազմաթիվ խոչընդոտների, որոնց զգալի մասը օբյեկտիվ են: Համընդհանուր ներառականության երազանքը, որը դրել ենք մենք մեր առջև, նախ և առաջ հարուստ երկրների երազանք է:

« Անելիքները շատ են, մենք ունենք գործողությունների ծրագիր, գիտենք, թե ինչ պետք է անենք ամեն տարի: Մեր բոլոր գործողությունները պետք է պայմանավորված լինեն երեխաների ամեն օրը պայծառացնելու տրամադրությամբ»,-շեշտել է Արմեն Աշոտյանը:


Նախորդող հրապարակում՝
Աշոտյան. Այսօր ամբողջությամբ չենք կարող հրաժարվել հատուկ դպրոցներից
 

Placeholder
ԿԳՆ. Հանրակրթական դպրոցներում ներդրվելու է ուսուցչի օգնականի ինստիտուտը