Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը, ինչպես նաև ևս 11 հոգի, վառվող նավից դուրս են բերվել ուղղաթիռով՝ փրկարարների կողմից:
«Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց: Չգիտեմ, թե ինչ է կատարվել, հնարավոր է՝ կարճ միացում: Արդյոք վախեցե՞լ էինք: Նման իրավիճակում ցանկացած ոք կվախենար»,- դե Լաուրենտիսի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:
Վառվող նավի տեսագրությունը կատարել է «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին ավագ Ֆաբիո Կաննավարոն: Ինչպես հետո խոստովանել է ֆուտբոլիստը, ինքը չի իմացել, որ դե Լաուրենտիսը գտնվում է նավի վրա: