ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետն ու գլխավոր դատախազը` Վահան Մարտիրոսյանի՝ սահմանը հատելու մասին
Քաղաքական
11:26 21/09/2015

ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետն ու գլխավոր դատախազը` Վահան Մարտիրոսյանի՝ սահմանը հատելու մասին

«Տարօրինակ ոչինչ չեմ տեսնում: Սա էլեմենտար բան է, բոլոր մարդիկ կարող են հատել Վրաստանի սահմանը և անցնել Ադրբեջան»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրենը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Վահան Մարտիրոսյանը կարողացել հատել ՀՀ սահմանն ու հետո անցնել Ադրբեջան: 

Հիշեցնենք, որ «Ներազգային ազատագրական շարժում» ՀԿ ղեկավար Վահան Մարտիրոսյանը կնոջ և երեխայի հետ Ադրբեջանի սահմանն է անցել և քաղաքական ապաստարան խնդրել: 

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ նույն հարցի վերաբերյալ ասաց. «Ես տականքների մասին չեմ խոսում»:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, քրեական գործ հարուցվել է ի սկզբանե, մինչև նրա սահման հատելը. «Երբ որ հիմքերը բավարար են եղել, նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել  ստորագրությունը  չհեռանալու մասին: Այնպես չի, որ մարդուն պետք է անմիջապես ձերբակալել և կալանավորել: Մենք նման բազմաթիվ դեպքեր ունենք, երբ հիմքերը բավարար չեն մարդուն անազատության մեջ պահելու համար, և այնպես չէ, որ երբ կա հանցանք  մարդուն կարող ենք պահել անազատության մեջ՝ մտածելով որ նա կարող է դավաճանություն անել»:

Նա նաև նշեց, որ պետք է քննարկել, արդյոք Վահան Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ ստորագրությունը  չհեռանալու մասին  որոշման ժամանակ նախաքննության մարմինը վերցրե՞լ է նրա անձնագիրը, թե՞ ոչ:


Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ Վ.Մարտիրոսյանի առնչությամբ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է երկու քրեական գործ, որոնցից մեկը՝ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում, որով նա ներգրավված է որպես տուժող, մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում, որով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Քննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մարտիրոսյանը 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում՝ «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ, 01-89-5107, 20.08.2015թ.)։

Նախորդող հրապարակումներ՝
Ոստիկանություն. Վահան Մարտիրոսյանը Հայաստանի պետական սահմանը հատել է մինչև հետախուզում հայտարարելը
Վահան Մարտիրոսյանի նկատմամբ սեպտեմբերի 9-ին հետախուզում է հայտարարվել. Սոնա Տռուզյան
Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վ. Մարտիրոսյանը իրավապահների կողմից հետախուզման մեջ է գտնվում

Placeholder
ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետն ու գլխավոր դատախազը` Վահան Մարտիրոսյանի՝ սահմանը հատելու մասին