Առողջապահությանը վերաբերող դրույթները կան, դրանց լուծումները չկան. ԱՆ գլխավոր թոքաբան
Առողջություն
13:40 22/09/2015

Առողջապահությանը վերաբերող դրույթները կան, դրանց լուծումները չկան. ԱՆ գլխավոր թոքաբան

Սահմանադրության փոփոխությունը բնական երևույթ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը:

Գլխավոր թոքաբանը ոչ դժգոհ է այդ փոփոխություններից, ոչ էլ գոհ:

Անդրադառնալով հարցին, թե սահմանադրությունը քաղաքացու առողջությանն ինչ կտա, նա ասաց. «Առողջապահությանը վերաբերող դրույթները նույնն են մնացել, հոդվածները կան, բայց  լուծումները չկան»:

Նրա խոսքերով՝ պետք չէ դեկլարատիվ բաներ ընդունել, առանց դրանց լուծումն առաջարկելու. «Ասվում է յուրաքանչուր մարդ ունի առողջությունը պահպանելու իրավունք, բայց ինչպես, դա պետք է նշվի»:

Անդրանիկ Ոսկանյանը կարծում է, որ հիվանդանոցների անվանումներում  պետք  չէ օգտագործել «սուրբ» բառը. «Հիվանդանոցը սուրբ լինել չի կարող»:

Placeholder
Առողջապահությանը վերաբերող դրույթները կան, դրանց լուծումները չկան. ԱՆ գլխավոր թոքաբան