Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրվա մամուլ
09:47 22/09/2015
Արմեն Մարտիրոսյանը ևս «Ժառանգությունը» լքելու մտադրություն ունի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը զրուցել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, Սլավոնական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ։
Չնայած նա չի ցանկացել որևէ կերպ անդրադառնալ Ռուբիկ Հակոբյանի հեռացման փաստին, այնուամենայնիվ նշել է.« Ես ցավում եմ դրա համար, ասեմ ինչու, որովհետև իմ փորձը 5 տարվա ապացուցել է ինձ, և ես այսօր էլ եմ պնդում, «Ժառանգություն» կուսակցության անդամների մեջ, մանավանդ շրջաններում, ընդգրկված են լավագույն նվիրյալները։ Ես ցավով եմ նշել, այն ժամանակ էլ, իմ կարծիքով, պետք է հարված լիներ կուսակցության համար, բայց ոչ միայն կուսակցության, համոզված եմ, որ այդպիսի զարգացումները վնաս են հասցրել և հասարակությանը։ Ի վերջո, 5 տարվա մեջ շատ փոքր, բայց թիմ դարձած խումբը կարողացել է նոր քաղաքական մշակույթ ցույց տալ»։
Հետգրությամբ թերթը հավելել է. «Խոսակցություններ են շրջանառվում, որ Ռուբիկ Հակոբյանի հեռանալուց հետո նույն ճակատագիրը կունենա Արմեն Մարտիրոսյանը, ով վերջին շրջանում բավական մտերիմ հարաբերություններ ուներ Ռ. Հակոբյանի հետ»։

Placeholder