Գյուլումյան. Խոշոր բիզնեսին չսուբսիդավորելու մասին որոշումն արդարացի է
Քաղաքական
12:25 23/09/2015

Գյուլումյան. Խոշոր բիզնեսին չսուբսիդավորելու մասին որոշումն արդարացի է

Առաջիկայում կառավարությունը կընդունի և կհրապարակի որոշում, որով հայտնի կդառնա ՀԷՑ-ին որպես թանկացած էլեկտրաէներգիայի սուբսիդավորում վճարվելիք գումարի աղբյուրը և սուբսիդավորման չափը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանը:

«Օգոստոս ամսվա համար Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կողմից ներկայացրած սուբսիդիայի գումարը կազմում է 1,008,112,208.79 ՀՀ դրամ, որից 986. 8 մլն դրամը բնակիչ սպառողների սուբսիդավորման ենթակա գումարն է, նրանց ընդհանուր թիվը 767 հազար է»,-ասաց վարչության պետը:

Նա նշեց, որ մինչև խորհրդատվական ծառայությունների ավարտը, ՀԷՑ-ը կներկայացնի տեղականքը, որի հիման վրա էլ կհաշվարկվի սուբսիդավորման գումարի չափը:

Խոշոր բիզնեսին չսուբսիդավորելու մասին որոշումը վարչության պետն արդարացի համարեց. «Հակառակ դեպքում դուք այլ հարց կտայիք, ինչո՞ւ են սուբսիդավորվում խոշոր սպառողները ի հաշվ պետության միջոցների»:

Հարցին, թե որքանով է արդարացի էլեկտրաէներգիայի թանկացումը, Գյուլումյանն ասաց, որ դրա պատասխանը կտան աուդիտի արդյունքները:

Նախորդող լուր՝
Օգոստոսին սպառած էներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա գումարի չափը հայտնի է

Placeholder
Գյուլումյան. Խոշոր բիզնեսին չսուբսիդավորելու մասին որոշումն արդարացի է