Չինաստանը շահագրգիռ են խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները. Լյու Լյանգ
Քաղաքական
16:16 23/09/2015

Չինաստանը շահագրգիռ են խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները. Լյու Լյանգ

Հայաստանը կարևորում է տնտեսության մեջ չինական ընկերությունների ներգրավվածությունը: Այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պեկինում Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝վերջին տարիներին չինական կողմի հետ քննարկվել են Հայաստանում մի շարք մեծածավալ ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Հայաստանի հարավային երկաթգծի կառուցման հնարավորությունները:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ Լյու Լյանգը ընդգծել է, որ շահագրգիռ են խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ առաջիկայում փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կզարգանա: Նա կարևոր է համարել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, որը կարևոր նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի զարգացման գործում:

Նույն օրը վարչապետ Աբրահամյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Պեկինում այցելել են Ամառային պալատ, որը կառուցվել է Քինգ դինաստիայի օրոք 1750թ. և հանդիսացել է թագավորական ամառային նստավայր: Հյուրերին ծանոթացրել են Ամառային պալատի պատմությանը, չինական արվեստի նմուշներին:

Նախորդող հրապարակումներ՝
Հայաստանի և Չինաստանի վարչապետները քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրերը
Հովիկ Աբրահամյանն այսօր կհանդիպի Չինաստանի դեսպանին

 

Placeholder
Չինաստանը շահագրգիռ են խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները. Լյու Լյանգ