Կարդինալ Սանդրին Հայաստանում կմասնակցի Մյուռոնօրհնեքի արարողությանը
Աշխարհում
15:49 23/09/2015

Կարդինալ Սանդրին Հայաստանում կմասնակցի Մյուռոնօրհնեքի արարողությանը

Արևելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանտրին որպես Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայացուցիչ կմասնակցի սեպտեմբերի 27–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Մյուռոնօրհնեքի արարողությանը, որը տեղի է ունենում յոթ տարին մեկ անգամ, եպիսկոպոսական դասի ու աշխարհի տարբեր ծայրերից ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ:

«Ռադիո Վատիկան»-ի հաղորդմամբ, կարդինալը սեպտեմբերի 23–ին հնգօրյա այցով կժամանի Հայաստան։ Սեպտեմբերի 24–ին Գյումրիի «Սրբոց Նահատակաց» եկեղեցում կարդինալը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս  կաթողիկոսի հետ մասին կնախագահի եկեղեցու օծման արարողությունը:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան էջմիածնի Մայր տաճարում տեղի է ունենալու Սուրբ Պատարագ, ապա կեսօրից հետո՝ ժամը 5-ին մյուռոնօրհնեքի սրբազան արարողությունը:

Մյուռոնի պատրաստման կանոնի, օգտագործվող նյութերի մասին բազմաթիվ աղբյուրներ կան: Ամենավաղ տեղեկությունը Մաշտոցյան մատենադարանում պահվող 1461թ.-ին ընդօրինակված ձեռագրում է, այստեղ մյուռոնի պատրատման 40 տեսակ բույս ու ծաղիկ է նշվում:

Ավելի վաղ` սեպտեմբերի 21–ին, Կարդինալ Լեոնարդո Սանդրին ՀՀ անկախության 24–րդ տարեդարձին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցել Հռոմի Սուրբ Վլասի անվան եկեղեցում։

Placeholder
Կարդինալ Սանդրին Հայաստանում կմասնակցի Մյուռոնօրհնեքի արարողությանը