Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք
Քաղաքական
10:59 23/09/2015

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան համաժողովների և հանդիպումների։

Նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի մի շարք երկրների իր գործընկերների հետ։

 

Placeholder
Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք