Աշոտյան. Պետական հանրակրթական ծրագիրը պետք է արդիականացվի, թարմացվի
Կրթություն, գիտություն
16:41 24/09/2015

Աշոտյան. Պետական հանրակրթական ծրագիրը պետք է արդիականացվի, թարմացվի

Պետական հանրակրթական ծրագիրը պետք է արդիականացվի, թարմացվի և վերանայվի: Դիլիջանում կենտրոնական դպրոցի բացմանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Պետական ծրագրին զուգահեռ Հայաստանում գործում են և թույլատրելի են այլընտրանքային ծրագրեր: Այս պարագայում «Այբ»-ի գործունեությունը մենք դիտարկում ենք որպես հաջողված փորձ՝ այլընտրանքային կրթական ծրագիր ստեղծելու համար: Պետական ծրագիրը վերանայեու համար հետևելու ենք նաև այս հաջողված փորձին: Դիլիջանը դառնալով որոշակի ֆինանսական կենտրոն՝ իր հետևից բերում է նաև կրթական ծառայությունների հնարավորություններ»,-ասել է նախարարը:

Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի խոսքով էլ, «Այբ»-ի գործունեությունն այստեղ լրացուցիչ խթան է կրթական ծառայությունների զարգացման համար ամբողջ Տավուշի մարզում:

«Մենք մեծ սիրով համաձայնեցինք բացել այս դպրոցը, քանի որ «Այբ» հիմնադրամի նպատակը կրթական ծրագրի տարածումն է: Մրցույթը բավական մեծ էր, իսկ երեխաների ընտրությունը՝ բարդ և անշնորհակալ աշխատանք: Մեր խորին համոզմամբ՝ չկան լավ ու վատ երեխաներ բայց պետք է ընտրել նրանց, ովքեր ավելի ստեղագործ են մոտենում աշխատանքին և մոտիվացված են»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ տեղի է ունեցել Դիլիջանի կենտրոնական դպրոցի բացման արարողությանը, որին ներկա է եղել ՀՀ նախագահը:

Նախորդող լուր՝
Մեսրոպ քահանա Արամյան. Մինչև 2019 թվականի ավարտը «Այբ» դպրոցներ ենք ունենալու բոլոր մարզկենտրոններում
 

Placeholder
Աշոտյան. Պետական հանրակրթական ծրագիրը պետք է արդիականացվի, թարմացվի