Հակառակորդի արձակած ականներից մեկը վնասել է գյուղացու տան տանիքը
Հասարակություն
13:07 24/09/2015

Հակառակորդի արձակած ականներից մեկը վնասել է գյուղացու տան տանիքը

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում հիմա իրավիճակը հանգիստ է: Հակառակորդի կողմից կրակոցները դադարել են, գյուղացիներն իրենց առօրյա գործերով են զբաղված: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:

«Երեկ ժամը 17:30-ից մինչև գիշերվա մեկը գյուղը թշնամու կողմից տարբեր տեսակի զենքերից գնդակոծվել է, նաև ականանետերից: Դրանցից մեկն էլ գյուղացիներից մեկի տան տանիքին է կպել: Փառք աստծո, բնակիչներից որևէ մեկը չի տուժել»,-ասաց գյուղապետը:

Պաշտպանության նախարարությունից նշեցին, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ նախարարությունը հաղորդագրություն կտարածի:

Placeholder
Հակառակորդի արձակած ականներից մեկը վնասել է գյուղացու տան տանիքը