Մյուռոնօրհնեքին հաջորդող օրն աշխատանքային է
Հասարակություն
12:00 24/09/2015

Մյուռոնօրհնեքին հաջորդող օրն աշխատանքային է

Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը:

Սոցցանցերում քննարկվում էր, որ հաջորդող երկուշաբթին ոչ աշխատանքային է: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից Panorama.am-ին հայտնեցին, որ Սուրբ Էջմիածինը նման առաջարկով չի դիմել կառավարությունը:

Գործադիրից էլ պարզաբանեցին, որ երկուշաբթին ոչ աշխատանքային լինելու վերաբերյալ կառավարության որոշում այս պահին չկա:

Placeholder
Մյուռոնօրհնեքին հաջորդող օրն աշխատանքային է