ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի շուրջ քննարկումներ է սկսել
Քաղաքական
16:45 24/09/2015

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի շուրջ քննարկումներ է սկսել

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իլյա Ռոգաչևը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է գործընկեր երկրների հետ քննարկումներ սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ պայքարի հարցում միջազգային լայն կոալիցիա կազմելու հարցի շուրջ: Հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: 

Ինչպես նշվում է, այս պահին Ռուսաստանը գործընկերների հետ քննարկումներ է ծավալել կոալիցիայի կազմավորման հետ կապված առանձին հարցերի շուրջ: Մասնավորապես` քննարկվող հարցերի շարքում են ԻՊ-ի շարքերի դեմ հակաահաբեկչական գործողություններ ծավալելու համար ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից մանդատի ստանալը, որը ենթադրելու է զենք կիրառելու թույլտվություն , ինչպես նաև ստանալ այն պետությունների կառավարությունների թույլտվությունը, որոնց տարածքը պետք է օգտագործվի ռազմական գործողություններ իրականացնելու համար:

Ռուսական կողմի բոլոր առաջարկ նախաձեռնությունները ներկայացվելու են ՄԱԿ-ին: Ավելի վաղ միջազգային կոալիցիա կազմելու առաջարկով ՌԴ-ն դիմել էր Թուրքիային, Սիրայի իշխանություններին, Հորդանանին և Սաուդիան Արաբիային:

Placeholder
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի շուրջ քննարկումներ է սկսել