Որոտանի ՀԷԿ-ը՝ գրավի տակ. ՉԻ
Օրվա մամուլ
09:55 26/09/2015

Որոտանի ՀԷԿ-ը՝ գրավի տակ. ՉԻ

«Որոտանի հիդրոէլեկտրակայանի համալիր» ՓԲԸ գնորդը՝ ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը, ՀԷԿ-ի սեփականատերը դառնալուց հետո հասցրել է գրավադնել այն։ «Որոտանի» նոր սեփականատերն այդ քայլին գնացել է, որպեսզի կարողանա վճարել ՀԷԿ- գնի առաջին կեսը՝ 90 մլն դոլար։ «Չորրորդ իշխանության» տեղեկություններով, հայաստանյան բանկերից ոչ մեկը պատրաստ չի եղել գրավի դիմաց միանգամից վճարել 90 մլն դոլար,  ուստի որոշվել է ՀԷԿ-ը գրավադրել երեք բանկերում՝ «HSBC բանկ հայաստան», «Ամերիաբանկ», «Կոնվերս բանկ»՝ 30-ական միլիոն դոլարի դիմաց։

«ՉԻ»-ին հայտնի է դարձել, որ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադը» Որոտանի ՀԷԿ-ը գրավադրել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությունը ստանալուց հետո։
 

 

Placeholder
Որոտանի ՀԷԿ-ը՝ գրավի տակ. ՉԻ