ԼՂՀ ՊԲ պատժիչ քայլերի արդյունքում հակառակորդն ունի տասից ավել զոհ և վիրավորներ
Քաղաքական
13:39 28/09/2015

ԼՂՀ ՊԲ պատժիչ քայլերի արդյունքում հակառակորդն ունի տասից ավել զոհ և վիրավորներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ:

Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել:







 

Placeholder
ԼՂՀ ՊԲ պատժիչ քայլերի արդյունքում հակառակորդն ունի տասից ավել զոհ և վիրավորներ