Մոսկվայում ներկայացվելու է հայկական ջազային արվեստը
Մշակույթ
18:34 29/09/2015

Մոսկվայում ներկայացվելու է հայկական ջազային արվեստը

 Սեպտեմբերի 30-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տան «Թատերական դահլիճում» կկայանա «Հայաստանի ջազային երաժշտության արտիստ­ների երեկո» խորագրով համերգը: Համերգի ընթացքում էթնիկ ջազ, ավանգարդ ֆոլք և այլ ոճերում հանդես կգան «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ջազ-բենդի երաժիշտները: Միջոցառումը կանցկացվի 2015 թվականին` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների կողմից հաստատված համագործակ­ցության ծրագրի շրջանակում:  Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Ունկնդրելով հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանը միտված այս յուրօրինակ համերգը` Ռուսաստանի երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա հաղորդակցվելու հայկական ջազային արվեստին:

Placeholder
Մոսկվայում ներկայացվելու է հայկական ջազային արվեստը