«Տեղեկատվական դաշտն այնքան էլ լավ չի ցուցաբերում իրեն». (տեսանյութ)
Քաղաքական
13:35 29/09/2015

«Տեղեկատվական դաշտն այնքան էլ լավ չի ցուցաբերում իրեն». (տեսանյութ)

«Ադրբեջանն անցել է այնպիսի քայերի, որոնք վերջին 24 տարիների ընթացքում չեն եղել. նպատակաուղղված գնդակոծում է այն հատվածները, որտեղ քաղաքացիներ են հավաքվում: Եվս մեկ աստիճանով Ադրբեջանը փորձեց առաջ գնալ դեպի պատերազմական իրավիճակ, իսկ Հայաստանի պատասխանը շատ ավելի խիստ էր այս անգամ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվության անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:

Անդրադառնալով լրատվական դաշտին մասնագետն ընդգծեց. «Ցավոք սրտի, տեղեկատվական դաշտն այնքան էլ լավ չի ցուցաբերում իրեն: Քլիք հավաքելու համար շատ կայքեր տեղադրում են ուկրաինական կամ սիրիական պատերազմի տեսանյութեր»:

Մասնագետը հորդորեց հետևել միայն ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ պաշտոնական հայտարարություններին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Placeholder
«Տեղեկատվական դաշտն այնքան էլ լավ չի ցուցաբերում իրեն». (տեսանյութ)