Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սոսկալի տեսարան է». Գյուղացիները մի քանի գիշեր անցկացնում են գործարանների դիմաց (լուսանկարներ)
Չնայած ամենաբարձր մակարդակով հայտարարվում են, որ խաղողի մթերումը իշխանությունների ուշադրության կենտրոնում է, գյուղացիները մի քանի գիշեր է անցկացնում են վերամշակող գործարանների դիմաց։
«Սոսկալի տեսարան է։ Շիրան մեքենաների տակից չռռում է, մի քանի օրում խաղողը որակազրկվում է, գործարանն էլ գինն է իջեցնում։ 100 դրամով ընդունեցին, ասեցին թթված է։ Տասը տոննայի մեջ ամեն կիլոյի համար 40 դրամ էժան հաշվեք, տեսեք ինչքան ենք տուժում»,-ասաց Լուսառատի բնակիչներից մեկը։
Վիճակը հատկապես վատ է Պռոշյանի գործարանում, եթե ծանոթ ու բարեկամ չունեն, մի քանի օր ստիպված են մնալ գործարանի դիմաց։
Գյուղացիների՝ ֆեյսբուքում հրապարակած լուսանկարներն առավել խոսուն են։






Նախորդող հրապարակումներ՝
Վարչապետը Արարատում կրկին հանդիպել է խաղողագործներին
Գյուղացիները վարչապետի հետ հանդիպումից հետո բացել են միջպետական նշանակության ճանապարհը
Վարչապետը հանձնարարել է խաղողի մթերման ժամանակացույցի ցանկ կազմել