Նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ
Քաղաքական
08:58 30/09/2015

Նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը: Այս մասին հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Ընդունելության ընթացքում Նախագահներ Բարաք Օբաման և Սերժ Սարգսյանը կարճ զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համահայկական նշանակության հարցեր:

Placeholder
Նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ