Շառլ Ազնավուրի հովանու ներքո կայանալու է Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված համերգ
Մշակույթ
17:49 01/10/2015

Շառլ Ազնավուրի հովանու ներքո կայանալու է Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված համերգ

Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հովանու ներքո Փարիզի «Ֆոլի Բերժեր» համերգասրահում կանցկացվի Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված  հատուկ համերգ: Այս մասին տեղեկանում ենք Շ. Ազնավուրի ֆեյսբուքյան էջից:

Միջոցառումը կայանալու է հոկտեմբերի 12-ին: Այն կրելու է «Դու՝ իմ եղբայր» (TOI MON FRÈRE) խորագիրը:

Համերգին մասնակցելու է կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը, ջազ երաժիշտ, պրոդյուսեր, կոմպոզիտոր Անդրե Մանուկյանը, դուդուկահար Լևոն Մինասյանը և ուրիշներ:

 

Placeholder
Շառլ Ազնավուրի հովանու ներքո կայանալու է Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված համերգ