Microsoft-ն ու Google-ը ավարտել են դատական գործընթացները
Տնտեսություն
13:22 01/10/2015

Microsoft-ն ու Google-ը ավարտել են դատական գործընթացները

Microsoft և Google ընկերությունները համաձայնագիր են ստորագրել միմյանց դեմ իրավունքների խախտման հետ կապված բոլոր դատական գործընթացների ավարտի մասին: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Reuters-ին:

«Microsoft-ը և Google-ը պայմանավորվել են համագործակցել որոշ հարցերում, մենք նաև ակնկալում ենք համագործակցություն այլ ոլորտներում՝ ի շահ մեր հաճախորդների»,-նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ընկերությունների միջև եղել 18 դատական գործ՝ ԱՄՆ-ում և Գերմանիայում:
 

Placeholder
Microsoft-ն ու Google-ը ավարտել են դատական գործընթացները