Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը
Քաղաքական
18:48 02/10/2015

Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում առկա օրակարգային խնդիրները, ինչպես նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում պաշտպանության որորտում առկա անելիքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլայ Բորդյուժայի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

Այցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ, ինչպես նաև կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն» խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլի պաշտոնական միջոցառումներին:

 

Placeholder
Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը