Դպրոցներում տղամարդ ուսուցչի պակաս կա. Աշոտյան
Կրթություն, գիտություն
16:00 03/10/2015

Դպրոցներում տղամարդ ուսուցչի պակաս կա. Աշոտյան

«Կրթության ոլորտի երեք հիմնական տոներից մեկը հենց Ուսուցչի օրն է` Գիտելիքի օրվա և Վերջին դասի հետ միասին: Ի դեմս ձեզ` շնորհավորում եմ Հայաստանի մանկավարժների 38 հազարանոց բանակին, ինչպես նաև Արցախի, Ջավախքի և Սփյուռքի հայկական դպրոցներում աշխատող ուսուցիչներին»,-նշել է Արմեն Աշոտյանն՝ այսօր «Ուսուցչի օրվա» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցած լավագույն մանկավարժների պարգևատրուման արարողության ժամանակ:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել միջոցառմանը ներկա ուսուցիչ տղամարդկանց թվի աճով: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ մամուլի ծառայությունից:

«Իհարկե, դպրոցներում տղամարդ ուսուցչի պակաս կա, որը որոշակի ազդեցություն է թողնում աշակերտների դաստիրակչական աշխատանքների վրա: Նրանց թիվn ավելացնելու համար պետք է մանկավարժի վարձատրությունը հասցնել պատճաշ մակարդակի: Խոստովանենք, որ այսօր մանկավարժի աշխատանքը մի քանի անգամ ավելի գնահատականի է արժանի: Այդ ուղղությամբ նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացում` Կրթության գերազանցության ազգային ծրագիր, տարակարգերի մեխանիզմների ներդրում և այլն: Այո, մենք ուժեղ ենք միասին. ձեզ ենք պարտական այն հաջողությունների համար, որ արձանագրում է մեր կրթական համակարգը»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Միջոցառման ավարտին նախարարը մի խումբ լավագույն մանկավարժների պարգևատրել է ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով», ՀՀ ԿԳՆ պատվոգրերով, շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով:

Placeholder
Դպրոցներում տղամարդ ուսուցչի պակաս կա. Աշոտյան