Խ. Հարությունյան. Այս  պայմաններում տրամաբանական է, որ նախագահի խոսքն ուղղակի նախազգուշացում էր
Հարցազրույցներ
12:46 03/10/2015

Խ. Հարությունյան. Այս պայմաններում տրամաբանական է, որ նախագահի խոսքն ուղղակի նախազգուշացում էր

«Նախագաh Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Հայաստան ասելով, Լեռնային Ղարաբաղը համարում է նրա անբաժան մասը, տրամաբանական շարունակությունն էր մեր արտաքին քաղաքականության այն բանաձևի, որ Հայաստանը ձեռնպահ կմնա Լեռնային Ղարաբաղի ճանաչումից այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային գործընթացը հնարավորություն է  տալիս կարգավորել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Ըստ նրա, միայն այն դեպքում, երբ Հայաստանը տեսնի Արցախի անվտանգությունը սպառնալիքի տակ է, ոչ միայն կձեռնարկի ճանաչման գործընթացը, այլ նաև քայլեր կձեռնարկի նրա անվտանգությունն ապահովելու համար:

 Խ. Հարությունյանի խոսքով, նախագահը հայտարարություն արեց այն բանից հետո, երբ փաստեց, որ սահմանի վրա որակապես նոր իրավիճակ է ձևավորվում, Հայաստանում և Արցախում անվտանգության նոր սպառնալիքներ են ձևավորվում. «Այս  պայմաններում տրամաբանական է, որ նախագահի խոսքն ուղղակի նախազգուշացում էր»:

Պատգամավորի խոսքով, այդ հայտարարության հասցեատերը Ադրբեջանը չէր, այլ միջազգային հանրությունը, տարածաշրջանային հիմնական դերակատարները:

«Չի կարելի ասել, որ այդ հայտարարությամբ քաղաքականության մեջ փոփոխություն է կատարվել, ընդամենն ասել է, որ այս խնդիրն օրակարգային կարող է դառնալ: Ենթատեքստը սա էր՝ ոչ ավել, ոչ պակաս»,- ասաց Խ. Հարությունյանը:

Placeholder
Խ. Հարությունյան. Այս պայմաններում տրամաբանական է, որ նախագահի խոսքն ուղղակի նախազգուշացում էր