«Դուք հանդիսատեսի սրտերի իսկական տիրակալ եք». Մեդվեդևը շնորհավորել է Ջիգարխանյանին
Մշակույթ
13:34 03/10/2015

«Դուք հանդիսատեսի սրտերի իսկական տիրակալ եք». Մեդվեդևը շնորհավորել է Ջիգարխանյանին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին հոբելյանի առթիվ:

«Ընդունեք սրտագին շնորհավորանքներս հոբելյանի առթիվ՝ լավագույն ցանկություններով: Դուք ոչ միայն փայլուն դերասան եք և ռեժիսոր, Դուք հանդիսատեսի սրտերի իսկական տիրակալ եք»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է շնորհավորական հեռագրում:

«Նման վիթխարի հաջողության գաղտնիքը Ձեր հազվագյուտ բնատուր շնորհի և անկրկնելի ձայնի, հմայքի ու խառնվածքի մեջ է: Դուք ունեք հազվագյուտ ունակություն՝ համոզիչ լինելու տարբեր ժանրերում՝ ողբերգություն, լիրիկական դրամա և երաժշտական կատակերգություն: Արդեն շատ տարիներ Դուք միլիոնավոր հանդիսատեսի տալիս եք ձեր վառ, ոգեշնչված խաղը, հիացնում հետաքրքիր ռեժիսորական լուծումներով: Զարմանալի չէ, որ մարդիկ պատասխանում են Ձեզ սիրով ու ծափահարություններով»,- ընդգծել է Մեդվեդևը:

Նա հոբելյարին մաղթել է ամուր առողջություն, անսպառ էներգիա և լավ տրամադրություն:

Արմեն Ջիգարխանյանն այսօր դարձել է 80 տարեկան:

Placeholder
«Դուք հանդիսատեսի սրտերի իսկական տիրակալ եք». Մեդվեդևը շնորհավորել է Ջիգարխանյանին