Ուզբեկստանում «գիշերային թիթեռնիկներին» ուղարկել են բամբակ հավաքելու
Աշխարհում
19:15 03/10/2015

Ուզբեկստանում «գիշերային թիթեռնիկներին» ուղարկել են բամբակ հավաքելու

Ուզբեկստանի Բուխարսկիի շրջանի ոստիկանությունը  թեթևաբարո մոտ 40 կանանց ուղարկել է բամբակ հավաքելու:

«Ես պատշգամբից նայում էի: Նրանք կանանց շարք կանգնեցրեցին, նստացրեցին ավտոբուս, տարան բամբակ հավաքելու»,-«Ուտրո.ռու»ին պատմել է ականատեսներից մեկը:

Իրավապահները խոստովանել են, որ նրանց բամբակ հավաքելու տանելն այնքան էլ հեշտ գործ չէ, մի մասը աշխատում են, մի քանիսը հիվանդ են:

«Բոլոր կանայք հաշվառված են իրավապահ մարմիններում: Ընդդիմացող կանանց ասել ենք, որ կթողնենք վերադառնան գիշերային աշխատանքին, սակայն տուգանվելու են: Իսկ հիմա նրանք շատ լավ հավաքում են բամբակը»,-ասել է տեղամասային տեսուչը:

Նշվում է, որ բամբակ հավաքող գիշերային թիթեռնիկներին շուտով միանալու են հաշվառված թմրամոլներն ու հարբեցողները, աշխատանքն ունի ուղղիչ նպատակ:

Placeholder
Ուզբեկստանում «գիշերային թիթեռնիկներին» ուղարկել են բամբակ հավաքելու