ԱԺ նախագահ. Կորցրինք հայկական ֆուտբոլի չխամրող էջերի տարեգիրներից մեկին
Սպորտ
11:51 05/10/2015

ԱԺ նախագահ. Կորցրինք հայկական ֆուտբոլի չխամրող էջերի տարեգիրներից մեկին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել «Արարատ 73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանի մհավնա կապակցությամբ: Հիշեցնենք, որ Զանազանյանը ծանր և երկարատև հիվանդությունից հետո երեկ՝ 69 տարեկան հասակում կնքել է մահկանացուն:

«Խոր ցավով տեղեկացա հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկի՝ Երևանի «Արարատ»-ի երկարամյա ավագ Հովհաննես Զանազանյանի մահվան մասին:
Նրա մահով կորցրինք մեր ֆուտբոլի և մասնավորապես «Արարատ 73»-ի ամենախարիզմատիկ, տաղանդավոր և հարգանք վայելող դեմքերից մեկին, ով հայկական ֆուտբոլի չխամրող և հպարտություն պարգևող էջերի տարեգիրներից մեկն էր:
Հովհաննես Զանազանյանը խորհրդանշում էր հայրենական սպորտի հաջողությունն ու մեր ֆուտբոլի ոսկյա ժամանակները, որոնք դրական էներգիա էին տալիս տարբեր տարիքի մարզասերների:

Խորապես ցավակցում եմ Հովհաննես Զանազանյանի հարազատներին, մերձավորներին, նրա ֆուտբոլային տաղանդի երկրպագուներին և կիսում բոլորի վիշտը»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում:

Placeholder
ԱԺ նախագահ. Կորցրինք հայկական ֆուտբոլի չխամրող էջերի տարեգիրներից մեկին