Զառա Արամյանը չի պատրաստվում հրաժարվել բնակարանից
Հասարակություն
14:36 06/10/2015

Զառա Արամյանը չի պատրաստվում հրաժարվել բնակարանից

Չեմ հրաժարվի բնակարանից: Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց Զառա Արամյանը:

«Ի՞սկ դուք կհրաժարվեիք, եթե ունենայիք այդ խնդիրը»,-ասաց նա:

Զառա Արամյանի խոսքով, ինքն առայժմ կսպասի բնակարանն իրեն նվիրելու մասին Երևանի ավագանու որոշմանը, որից հետո մեկնաբանությամբ հանդես կգա:

«Իհարկե հաճելիորեն շատ զարմացա, չեմ թաքցնի ուրախությունս, որովհետև բավականին երկար տարիներ առաջ էի դիմել այդ հարցով, որովհետև շատ լուրջ խնդիր ունեմ բնակարանի հետ կապված: Բայց գիտեմ, որ նիստը դեռ տեղի չի ունեցել»,- ասաց Զ.Արամյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է Զառա Արամյանին բնակարան նվիրելու որոշման նախագծի քննարկումը:

Թե ինչու է Զ. Արամյանն արժանանում նման թանկարժեք նվերի, քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշման նախագծում հիմնավորումն այսպիսին է. «Զառա Արամյանը ապրում և ստեղծագործում է Երևանում, բնակվում է ամուսնու, երկու տարասեռ երեխաների, ամուսնու ծնողների, ամուսնու եղբոր, վերջինիս կնոջ և երկու երեխաների հետ համատեղ և հանդիսանում է բնակարանային պայմանների խիստ կարիքավոր»:

Placeholder
Զառա Արամյանը չի պատրաստվում հրաժարվել բնակարանից