Սամվել Ալեքսանյանին «աստղայինը տարել» է. ՀԺ
Օրվա մամուլ
09:28 06/10/2015

Սամվել Ալեքսանյանին «աստղայինը տարել» է. ՀԺ

«Չեմ տալու հարցազրույց, չեմ տալու, վսյո»,-«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Լրագրողների մի շարք համառ հարցերից հետո նա  հայտարարել է. «Ձեր սայթերի իմիջն եք ուզում բարձրացնեք, դրա համար հիմա պտի պայմանավորվենք՝ վճարովի ա  լինելու ամեն հարցազրույց: Այսուհետև վճարովիա լինելու, վսյո, որովհետև ես աստղ եմ դառել: Ես ասեցի, ով որ համաձայն ա, ով վճարի իրեն կտամ հարցազրույց»: Վերջում էլ գինն ասել՝ 500 եվրո:

Placeholder
Սամվել Ալեքսանյանին «աստղայինը տարել» է. ՀԺ