Կարեն Կարապետյանը՝ ՀԷՑ-ը գնելու մասին. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:31 06/10/2015

Կարեն Կարապետյանը՝ ՀԷՑ-ը գնելու մասին. «Ժամանակ»

Դեռևս այս տարվա մայիսին  «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝  ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը նշել էր, թէ «ՀԷՑ-ի գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող»:

Արդեն իսկ հայտնի է, որ Ս. Կարապետյանի ընկերությունը գնել է ՀԷՑ-ը, ուստի Կարեն Կարապետյանից «Ժամանակ»-ը հետաքրքրվել է, թե ինչու էր ժամանակին հերքում դա:

«Այսօր էլ այդ գործարքը զուտ բիզնես տեսակետից, մեղմ ասած, իմ սրտով չէ: Սակայն այլ բան է անձնական տեսակետը ընտանիքին պատկանող բիզնեսի վերաբերյալ և բիզնես հետաքրքրությունն ընդհանրապես, այլ բան է երկրի ու պետության շահը»,-պատասխանել է նա:

 

Placeholder
Կարեն Կարապետյանը՝ ՀԷՑ-ը գնելու մասին. «Ժամանակ»