«Օրանժ»-ը կգրավադրվի. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:25 06/10/2015

«Օրանժ»-ը կգրավադրվի. «Ժողովուրդ»

«Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է  ՀՀ հանրային ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովին, որպեսզի  այդ մարմինը ընկերությանը թույլատրի  գրավադրել իր  100 տոկոս բաժնետոսմսերը։ Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

Ըստ այդմ,  ՀԾԿ հանձնաժողովը,  հաշվի առնելով նաև  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և  «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի  2015-ի սեպտեմբերի 19-ի գրությունները,  պատրաստվում է իր համաձայնությունը տալ գործարքին։  Ի դեպ, վերը նշված գրությունների համաձայն,  «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի  «Յուքոմ» ՍՊԸ-ին պատկանող  100 տոկոս բաժնետոմսերից  20 տոկոսը կգրավադրվի  «Արարատբանկում», 51 տոկոսը՝  «Արդշինբանկում»,  և 29 տոկոսը՝ «Ամերիաբանկում»։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 20-ին  ՀԾԿՀ-ն թույլատրեց, որ «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետեր  «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող  բաժնետոմսերն  ամբողջությամբ վաճառել «Յուքոմ»-ին։

Placeholder
«Օրանժ»-ը կգրավադրվի. «Ժողովուրդ»