Էլդար Ռյազանովը  տեղափոխվել է հիվանդանոց
Մշակույթ
10:42 07/10/2015

Էլդար Ռյազանովը տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ հայտնի ռեժիսոր, սցենարիստ Էլդար Ռյազանովը երեկ երեկոյան շտապ հոսպիտալացվել է: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:

Ժողովրդական արտիստի վիճակը գնահատվում է ծանր: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները ճշգրիտ ախտորոշումը չեն նշում:

Էլդար Ռյազանովը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 18-ին:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին ռեժիսորի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, տեղափոխվել էր հիվանդանոց: Բժիշկները նրա մոտ ախտրոշել էին ինֆարկտ:

Placeholder
Էլդար Ռյազանովը տեղափոխվել է հիվանդանոց