ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժարվում է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խմբից
Քաղաքական
16:34 07/10/2015

ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժարվում է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խմբից

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր ԵԽ նախարարների կոմիտում հայտնել է իր որոշումը՝ դուրս գալ Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրներով զբավող համատեղ աշխատանքային խմբից։

2014թ․-ի հոկտեմբերից ԵԽ ներկայացուցիչը Բաքվում մասնակցում էր հանդիպումների, որոնք նախատեսված էին վերակենդանացնել երկխոսությունը քաղաքացիական հասարակության և Ադրբեջանի իշխանությունների միջև։

Ինչպես նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը՝ չնայած այս նախաձեռնությանը՝ մարդու իրավունքների ընդհանուր վիճակը երկրում կտրուկ վատացել է։ Մեծ թվով իրավապաշտպաններ վերջերս ազատազրկվել են, և Եվրոպայի խորհուրդը ստացել է մտահոգիչ զեկույցներ՝ ազատազրկման անընդունելի պայմանների վերաբերյալ։

ԵԽ գլխավոր քարտուղարը, մինչ իր որոշման մասին ԵԽ նախարարների կոմիտեում հայտնելը, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Placeholder
ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժարվում է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խմբից