Երևանում ՀԱՊԿ ակադեմիան չի բացվելու. «168 Ժամ»
Օրվա մամուլ
09:24 08/10/2015

Երևանում ՀԱՊԿ ակադեմիան չի բացվելու. «168 Ժամ»

Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման աշխատանքները կասեցվել են: «168 Ժամ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Ոչ բոլոր ՀԱՊԿ անդամ երկրներն են աջակցել ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման գաղափարին: Բացի այդ, խնդիրներ են առաջացել՝ կապված նախագծի ֆինանսավորման հետ: Դրա հետ կապված՝ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության ղեկավարության համաձայնությամբ ՀԱՊԿ-ն կասեցնում է աշխատանքներն այդ նախագծի վրա»,- հայտարարել է Բորդյուժան՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման բոլոր աշխատանքները դադարեցված են:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
Երևանում ՀԱՊԿ ակադեմիան չի բացվելու. «168 Ժամ»